27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քիչ են այն երկրները, որոնց հետ Ֆրանսիան կրթության ոլորտում այսքան խորացված հարաբերություններ ունի․ դեսպան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն  ընդունել է Հայաստանում  Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:

Շնորհավորելով մեր երկրում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ ԿԳ նախարարը նշել է, որ Ֆրանսիայի նման բարեկամ երկրի հետ համագործակցության ամրապնդումն ու զարգացումը Հայաստանի համար կարևոր է ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Ֆրանկաֆոն երկրների և Եվրոպայի Միության շրջանակներում: Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ երկու երկրների կրթության ոլորտում համագործակցության լուրջ հաջողություններ են գրանցված, նրա խոսքով, Ֆրանսիայի դեսպանատունը մեր կրթական համակարգը մշտապես պահել է ուշադրության կենտրոնում՝ ոլորտի նկատմամբ ցուցաբերելով լուրջ և գործուն աջակցություն: Անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությանը, հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման  ուղղությամբ ձեռնարկված քայլերին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է. «Կրթական ծրագրերի նման հագեցվածությունը կարող են միայն հոգեհարազատ ազգերն ու պետություններն արձանագրել»: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության  համար՝ իր հերթին  դեսպան Լաքոթն ընդգծել է, որ կրթության համակարգում կատարվել են աշխատանքներ, որոնք գոհացուցիչ են և արդյունքներն էլ ակնառու: Նա խոստովանել է, որ Հայաստանում իր մեկամսյա գործունեության ընթացքում ունեցած հանդիպումներից, թերևս ամենակարևորը՝ կրթության համակարգի հարցերի քննարկումն է եղել. «Քիչ են այն երկրները, որոնց հետ Ֆրանսիան կրթության ոլորտում այսքան խորացված հարաբերություններ ունի»,-շեշտել է Ֆրանսիայի դեսպան Լաքոտը: Նա տեղեկացրել է նաև, որ մտադրություն կա  ընդլայնել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը, քայլեր են կատարվում դպրոցներում ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցմանն աջակցելու ուղղությամբ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել առկա հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկել հետևողական քայլեր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել  նաև  հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, քննարկվել են հայ-ֆրանսիական կրթական ծրագրերի շարունակականությանն առնչվող մի շարք հարցեր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ