27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պատգամավորներն ու ուսանողները համաձայնության են եկել. դասադուլը կդադարեցվի

Քիչ առաջ ավարտվեց հանդիպումը ԱԺ պատգամավորների և ուսանողների միջև: Հանդիպումը կայացավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ախատասենյակում: Հանդիպումի հետո Շարմազանովն ասաց. «Մենք հանդիպել ենք, հանդիպմանը միացավ նաև ԱԺ նախագահը: Մնացածը թող Դավիթ Պետրոսյանը պատմի»:

Դասադուլի կազմակերպիչներից Դավիթը, ով նաև հացադուլ անողների մեջ է, հայտարարեց, որ առաջարկել են կլոր սեղան ձևավորել, որպեսզի նախաձեռնության անդամները կարողանան լսելի դարձնել այն մարդկանց ձայնը, ովքեր մտահոգություններ ունեն օրենքի վերաբերյալ: Ըստ նրա՝ ԱԺ նախագահն ասել է, որ եթե ուսանողները, օրենքին դեմ արտահայտվողները կարողանան ապացուցել, որ տարկետումը պիստ սահմանափակող օրենքի դրույթը սխալ է, կկարողանան ազդել դրա վրա:

«Մեր խնդրանքին ընդառաջ գնացին այնքանով, որ պաշտոնապես ասվեց, որ դասադուլ արած ուսանողների նկատմամբ ճնշումներ չեն իրականացվելու: Խնդրեցինք, որ ԱԺ-ում նախաձեռնության հետ կապված հայտարարություններ անելիս փաստեր բերվեն: Կարծում ենք, որ կլոր սեղանն այս պայմաններում լավագույն տարբերակն է»:

Դավիթ Պետրոսյանը նաև ասաց, որ իրենց հոգեբանական ուրախությունը հաղթում է ֆիզիկական հոգնածությանը, նաև հավելեց, որ գիտնականներին ներգրավելով՝ փորձելու են ցույց տալ իրենց ճշմարտացիությունը:

ԱԺ փոխանախագահ Շարմազանովն էլ հավելեց, որ խորհրդարանը, որպես երկխոսության ջատագով, պատրաստ է կլոր սեղանի, որտեղ շահագրգիռ կողմերը ներկա են լինելու, քննարկելու են կրթության հանձնաժողովում: Նա ընդգծեց, որ իրենք պատրաստ են լսել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ձայնը: «Մենք խնդրել ենք մեր տղաներին դադարեցնել դասադուլն ու հացադուլը: 22-ի քննարկումները լինելու են գլոբալ՝ կրթության հետ կապված: Կքննարկենք, կերևա»,-ասաց նա:

Դավիթ Պետրոսյանը հավելեց, որ դասադուլն ու հացադուլը դադարեցվում են, իսկ կլոր սեղանից հետո կհասկանան, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ