Թուրք-քրդական բախումներ. թուրքական կողմն ունի կորուստ
Նոյեմբերի 15-ին առավոտյան Թուրքիայի Աղրը նահանգի Էլեշքիրթ (Ալաշկերտ) շրջանում կրկին թուրք-քրդական բախում է տեղի ունեցել:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիայի ժանդարմերիայի ուժերը նշյալ շրջանում ռազմական գործողություններ են սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ:
Գործողության ժամանակ սպանվել է ժանդարմերիայի 1 աշխատակից, որը պայմանագրային զինծառայող էր:
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողությունները ընթանում են, թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահմաններից դուրս՝ մասնավորապես Հյուսիսային Իրաքում, որտեղ էլ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաճամբարը՝ Քանդիլը: