19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Դասախոսնե՞րն են ուսանողներին հրահրում

«Ո՞ւր են այն գիտնականները, որոնք օգտվել են տարկետումից ու գիտության ոլորտում հասել են բարձունքների։ Չկան։ Իմ խորին համոզմամբ, բանակից հետո երիտասարդները ավելի մեծացած, ավելի հասուն եւ ավելի գիտակից են վերադառնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծին՝ նշեց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նրա փոխանցմամբ, օրենքի միջոցով փորձ է արվում հաստատել արդարություն, այսինքն․ ստացվում է՝ այն մարդկանց սահմանադրական պարտականությունների կատարման ուղղված քայլ է։

«Իհարկե օրենքը ունի խոցելի տեղեր, ձեւակերպումների խնդիր, հարցականի տակ է լիարժեք կիրառումը, բայց իմ մտահոգությունն այն է , որ դասադուլավորների մեջ միայն 2 հոգի է կարդացել այդ օրենքը։Մինչդեռ օրենքը չի վերացնում տարկետում։ Նրանց, ովքեր արդեն ծառայել են, մտահոգում է այն, որ իրենք էլ կարող էին չծառայել»,- նշեց բանախոսը։

Լարիսա Ալավերդյանը սվտահ է՝ պրոֆեսորադասախոսական կազմի մեջ շատ են դասախոսները, որոնք եւս դեմ են օրենքին, բայց առաջ են մղում ուսանողներին։ «Մենք անընդհատ մեղադրում ենք իշխանություններին, որ իրենց զավակներին ազատում են, բայց նույն կերպ վարվում են դասախոսները, ովքեր իրենց տղաներին առաջ են մղում, նրանց պարապեցնում, երբեմն նույնիսկ նրանց փոխարեն գրում համապատասխան աշխատանքներ, այնքնան մինչր կլրանա նրանց 27-ը եւ նրանք կազատվեն բանակից»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ