Դատարանը թույլատրել է Օբամայի հորեղբորը, ով 50 տարի է` ապօրինի կերպով ԱՄՆ-ում է ապրում, մնալ երկրում
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/33333_1386158915.jpg)
Բոսթոնի միգրացիոն դատարանը թույլատրել է նախագահ Օբամայի հորեղբորը` 69-ամյա Օնիանգո Օբամային մնալ երկրում: Վերջինը շուրջ 50 տարի ապօրինի կերպով է բնակվելիս եղել ԱՄՆ-ում, գրում է ИТАР-ТАСС-ը:
Տարեց Օբաման դատարանում ասել է, որ ինքը, ապրելով ԱՄՆ-ում, երբեք օրենքը չի խախտել ու հարկերն էլ պարտաճանաչ մուծել է: Հայտնի է, որ Օնիանգո Օբաման Ամերիկա է տեղափոխվել 17 տարեկանում, Քենիայում: Նա պարտավոր էր լքել ԱՄՆ-ը 7 տարի անց, սակայն չի արել դա ու ապօրինաբար մնացել է երկրում:
Թեեւ սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Օբաման երբեք չի հանդիպել հորեղբոր հետ, այնուամենայնիվ Օնիանգո Օբաման հայտարարել է, որ եղբորորդին 1980 թվականին, լինելով ուսանող, ապրել է իր հետ երեք շաբաթ: