30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Առավոտյան մտածեք Աստծո այս ասածի մասին

Ընդունեք Ինձ, իբրև ձեր լավագույն Բարեկամը` միաժամանակ անդրադառնալով սքանչելիքներին այդ բարեկամության: Այն ժամանակ. երբ մարդը սկսում է տալ Ինձ ոչ միայն երկրպագություն, հնազանդություն, հարգանք, այլ նաև սիրալիր ըմբռնում` այդժամ նա դառնում է Իմ ճշմարիտ Բարեկամը, ինչպես որ Ես` իր:

Ես ի՞նչ կարող եմ անել ձեզ համար. դուք ի՞նչ կարող եք անել Ինձ համար: Անհրաժեշտ ու տեղին հարցեր: Սակայն ամենակարևորը այս հարցն է` մենք ի՞նչ կարող ենք անել իրար համար:
Ձեր արած ծառայությունը բոլորովին այլ իմաստ կստանա, երբ դուք զգաք, որ Ես հաշվի եմ առնում ձեր Բարեկամությունը, որ արտահայտում եք` ի սեր Ինձ կատարած գործով:

Մտածեք Իմ այս ասածի մասին. ամուր պահեք այն ձեր մտքում: Իբրև Բարեկամներ, ըմբռնեք Իմ այն ջերմ մտածումը, որ Ես ունենում եմ` վստահ իմանալով, թե ում կարող եմ դիմել Սիրո, հասկացողության ու օգնության համար:

«Աստծո կանչ»-ը ժողովածուից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ