01 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Սիրիացի փախստական կանայք սեռական ոտնձգությունների են ենթարկվում

“Human rights watch”-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սիրիացի փախստական կանայք, ովքեր տեղափոխվել են Լիբանան` երկրում տիրող իրավիճակից ելնելով, սեռական ոտնձգությունների են ենթարկվում այստեղ իրենց գործատուների եւ այլոց  կողմից:

Կազմակերպությունը հայտարարել է, որ կանանց վրա նաեւ հոգեբանական ճնշումներ են գործադրվել` փորձելով նրանց հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել: Կանայք չեն հայտնում այս դեպքերի մասին համապատասխան մարմիններին, քանի որ վախենում են, որ կարող է հենց իրենց ձերբակալեն կամ խլեն իրենց փաստաթղթերը:

“Կանայք այստեղ ապաստան պետք է գտնեն, ոչ թե սեռական բռնություններ”,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ