13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Դու աշխարհի թագուհին ես․ Քրիս Ջենները 62 տարեկան է /ֆոտո/

Նախօրեին Քարդաշյան ընտանիքի մայրիկ Քրիս Ջենների ծննդյան օրն էր։ Նրա դուստրերը իրենց մայրիկին շնորհավորել են սոցկայքերում։
Քիմ Քարդաշյանը, օրինակ, Ֆեսյբուքի իր էջում իր եւ մոր նկարն է հրապարակել ու գրել․
«Շնորհավոր ծնունդդ, իմ լավագույն ընկերուհի Քրիս Ջեններ։ Ես ավելի լավ մայրիկի մասին չէի կարող երազել։ Ես իրոք չեմ պատկերացնում, թե ինչպես ես կարողանում հասցնել լինել բոլորիս հետ, լինել լավագույն տատիկը ու հիասքանչ կյանք ունենա։ Ես այնքան շնորհակալ եմ քեզ, անչափ շատ եմ սիրում քեզ»։


Քլոե Քարդաշյանն էլ լուսանկարներ է հրապարակել ու գրել է․
«Շնորհավոր ծնունդդ, մայրիկ։ Դու իրոք իմ սուպերհերոսն ես։ Այնքան բան, որ դու ես անում, այնքան մարդկանց մասին ես հոգ տանում։ Չեմ հասկանում, ինչպես ես այդ ամենն անում ու հիանալի տեսք ունենում միշտ։ Եթե ես դառնամ քեզ նման, ես շատ կհպարտանամ ինձնով։ Ես քեզ անչափ իրում եմ, մայրիկ, այսօր եւ ամեն օր դու աշխարհի թագուհին ես»։

 

 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ