Հայկոն մեղավոր չէ. Նարեիս խանգարեց ճանաչված պապան /վիդեո/
“Հայկոն իմ ընկերն է, ինչու պիտի հաշիվ պահանջե՞մ, նման բան չկա”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում երգիչ Սամվել Գրիգորյանը հերքեց տարածված այն տեղեկությունը, թե նա իբր “նեղել” է Հայկոյին, ով իր դստերը աղջկան՝ Նարե Գրիգորյանին դուրս թողեց “Հայաստանի ձայն” մրցույթից:
Նշենք, որ Նարե Գրիգորյանը Հայկոյի թիմից էր, եւ մրցույթի “նոկաուտ” փուլում Հայկոն նախապատվությունը տվեց մեկ այլ մասնակցի :
Սամվել Գրիգորյանի խոսքով, մրցույթի “նոկաուտի” փուլում՝ դստերը դուրս թողնելը Սամվելի սրտով, ինչու չէ՝ նաեւ իր ցանկությամբ է եղել:
“Ասեկոսեներ կային, թե իբր իմ աղջիկն է, առաջ են տանում եւ այլն, եւ այլն: Բայց դա այդպես չէր ”,- ասաց Սամվել Գրիգորյանը՝ նշելով, թե Նարեն մի քիչ հուզված էր, բայց հիմա արդեն տրամադրությունը տեղն է:
“Նարեիս խանգարեց ճանաչված պապա ունենալը”,-եզրափակեց Սամվել Գրիգորյանը: