Խոհարարը 3 օր ջրի տակ մնալուց հետո հրաշքով ողջ է մնացել /ֆոտո, վիդեո/
Նավի խոհարարը 60 ժամ է անցկացրել ջրի տակ եւ ողջ է մնացել: “Ջեքսոն 4” նավը շրջվել է Ատլանտյան օվկիանոսում, Նիգերիայից 30 կմ հեռավորության վրա: Նավում եղել է 12 հոգի, սակայն նրանցից միայն խոհարարն է ողջ մնացել:
Նա երեք օր շարունակ մնացել է ջրի տակ: Տղամարդուն հայտնաբերել են փրկարարները, ովքեր փնտրում էին նավի անձնակազմի մարմինները: Փոթորիկը թույլ չի տվել փրկարարներին ավելի շուտ սկսել որոնողական աշխատանքները:
Եվ որքան է եղել նրանց զարմանքը, որ նավում նրանք հայտնաբերել են ողջ տղամարդու: Նա Հարիսոն Օկենեն է: Նավի կործանման ընթացքում տղամարդուն հաջողվել է “օդային փուչիկ” գտնել, որի մեջ օդ կա եւ մտնել դրա մեջ: Այդ փուչիկի մեջ նա մնացել է օվկանոսի ջրի երեսին:
“Պարզապես սարսափելի էր: Ես տեսնում էի, թե ինչպես են ձկները հարձակվում իմ գործընկերների մարմինների վրա: Ես ամեն վայրկյան աղոթում էի եւ մտածում, թե ինչ կլինի իմ կնոջ հետ, եթե ես մահանամ: Ես սարսափելի սոված էի, բայց ավելի շատ ցանկանում էի խմել”,- պատմել է Հարիսոնը:
Այժմ խոհարարը վերականգնողական փուլում է: Նա վստահ է, որ այլեւս երբեք չի աշխատի նավում: