30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ վտանգ կբերի իր հետ համայնքների խոշորացումը

 Երեկ Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկմանն ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը  նշեց՝   հանրապետության տարբեր մարզերում՝ այդ թվում խոշորացված և խոշորացվող, իրավիճակն աղետալի է: Բյուջեով նախատեսվում է 2.4 մլրդ դրամ տրամադրել տարածքային զարգացման համար, մինչդեռ անհրաժեշտ է վերահսկողություն կատարել հասկանալու համար, թե արդյոք դրանք ըստ նպատակի են օգտագործվում:
Վերջինս անհանգստություն հայտնեց՝ նշելով՝ հարկավոր է մոնիթորինգ անցկացնել, հետազոտել, հասկանել՝ ուր  են գնում այդ գումարները:

Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի  հետ զրույցում նշեց՝ պետք է մեխանիզմներ մշակել, որպեսզի  համայնքի ղեկավարները բաց ու թափանցիկ աշխատեն։

«Այդ ամբողջը պետք է հրապարակվի համայնքների կայքերում, հաշվետվողականությունը պետք է հասնալեի լինի: Իրոք, զարամանալի է,  բայց այսպիսի դեպքերում անգամ  մարզպետարանները գյուղապետարաններից հաշվետվություն չեն ստացել:  Ես նմանատիպ բաները համայնքների խոշորացման  հետ չէի կապի: Ես գտնում եմ՝ սա  մեզ համար գլոբալ բնույթ ունի։ ՏԻՄ-երը  հասարակության առաջ պետք է բաց աշխատեն: Ինչպե՞ս է եղել, որ Դիլիջանում հաշվետվությունը լինում է, մյուս տեղերում՝ ոչ: Այդ ինչպե՞ս եղավ», –  նշեց քաղաքագետը։

Վերջինս շեշտեց՝ մտավախություն ունի, որ համայնքների խոշորացվելու պարագայում խոշորացված համանքի ղեկավարը ջանալու է «լավ աչքով նայել» իր գյուղի տարածքը, բնակիչներին։

«Ես  մի  մտավախությունս պիտի հայտնեմ․ վաղը հինգ-վեց գյուղ որ միավորվի, հնարավոր է նախկին գյուղապետը գումարների մեծ մասը իր հարազատ համայնքին ուղղի: Ֆինանսների բաշխման հետ կապված՝ նա կարող է նման քայլի գնալ:  Այստեղ համայնքի ղեկավարները պիտի ձգտեն օբյեկտիվ լինել․ հարկավոր  է  հետևել, որ համայնքի ղեկավարները զարտուղի ճանապարհներով չքայլեն», – նշեց քաղաքագետը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ