06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Որևէ խոշորացված համայնքում դրամաշնորհների արդունքը մենք չենք տեսել բացի Դիլիջանից

«Հանրապետության տարբեր մարզերում՝ այդ թվում խոշորացված և խոշորացվող, իրավիճակն աղետալի է: Բյուջեով նախատեսվում է 2.4 մլրդ դրամ տրամադրել տարածքային զարգացման համար, մինչդեռ անհրաժեշտ է վերահսկողություն կատարել հասկանալու համար, թե արդյոք դրանք ըստ նպատակի են օգտագործվում»,-այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկմանն ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Մենք միասին պետք է վերահսկողություն իրականացնենք, որ տեսնենք այն դրամաշնորհները, որոնք հատկացվում են խորոշացված համայնքների խնդիրների լուծմանը, իրականացվելու են, թե ոչ:

Նախորդ խոշորացման փուլում, երբ մենք մոնիթորինգ փորձեցինք իրականացնել, բացի Դիլիջանից, որը մեկ անհատի միջոցով արված ներդրում էր, որևէ խոշորացված համայնքում դրամաշնորհների արդունքը մենք չենք տեսել», – հավելեց նա։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ