20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հայաստան- Եվրաﬕություն նոր համաձայնագրի ստորագրումը կասկածից վեր է

Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ Հայաստան- Եվրաﬕություն նոր համաձայնագրի ստորագրումը կասկածից վեր է։

Տալլինում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակٳթյան ֆորուﬕ ժամանակ իր ելույթում նա ասել է, որ կարծում է, որ համաձայնագրի ստորագորւմը տեղի կունենա գագաթնաժողովի շրջանակում:

«Սա հստակ է, և այս հարցում որևէ այլ քննարկում չի կարող լինել»,- ասել է նա: Հանը կարեւորել է այն փաստը, որ սա առաջին դեպքն է, երբ համաձայնագիր է կնքվում ﬕ երկրի հետ, որը ԵԱՏՄ անդամ է:

«Սա նշանակում է, որ հնարավոր է լինել ԵԱՏՄ անդամ, բայց ﬕևնٳյն ժամանակ հեռահար համաձայնագիր կնքել Եվրաﬕության հետ»,- նշել է նա։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ