26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունը․ Շառլ Ազնավուրը՝ Իսրայելի նախագահին (տեսանյութ)․ Ազատություն

Նախօրեին Երուսաղեմում Իսրայելի նախագահի նստավայրում կայացավ Շառլ Ազնավուրի և նրան ուղեկցող ընտանիքի անդամների հանդիպումը նախագահ Ռոուվեն Ռիվլինի ու Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ, տեղեկացնում է Ազատությունը։

Հիմնադրամի նախագահ Բարուխ Տենենբաումը շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով պարգևատրեց ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիեին, նաև նրա քրոջը՝ Աիդային, ում փոխարեն պարգևը ստացավ Ազնավուրի որդին՝ Նիկոլասը:

Հիմնադրամի ներկայացուցիչները բացեցին այս միջոցառումը՝ ներկայացնելով հրեա պրոֆեսոր, ցեղասպանագետ, հայ ժողովրդի բարեկամ Յաիր Աուրոնի մեկամյա աշխատանքը, որի ընթացքում նա գրի էր առել Ազնավուրի ընտանիքի պատմությունը, Շառլ Ազնավուրի ծնողների՝ Միշայի ու Քնարի, ինչպես նաև հենց իր ու քրոջ սխրանքները Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Պատերազմի տարիներին Ազնավուրյանները Փարիզում աջակցում էին հայտնի պարտիզան, հետմահու Ֆրանսիայի Ազգային հերոս հռչակված Միսաք Մանուշյանին ու նրա խմբին և ապաստան էին տրամադրել թե՛ հայերին և թե՛ հրեաներին՝ վտանգելով սեփական կյանքը:

Ազնավուրը իր խորին երախտագիտությունը հայտնեց թե՛ Վալենբերգի անվան հիմնադրամին՝ պարգևի համար, թե՛ Իսրայելի նախագահին՝ ընդունելության համար: Աշխարհահռչակ շանսոնիեն նաև հարցրեց, թե ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

«Ես ոչ գաղտնի հարց եմ Ձեզ ուղղում և չեմ սպասում պատասխանի, այնուամենայնիվ կարևոր է այն բարձրացնել: Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ ինքներդ եք տառապել նացիստական ռեժիմից», – հարցրեց Ազնավորը:

Ի պատասխան՝ Ռիվլինը ասաց, որ դա քաղաքական հարց է, և իր՝ Քնեսեթի պատգամավոր ու այնուհետև նաև նախագահ աշխատած ժամանակաշրջանում յուրաքանչյուր տարի հարցը Իսրայելի խորհրդարանում բարձրացրել են, հիշատակել են Հայոց ցեղասպանության օրը, և ինքն էլ 2015 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից բավական հստակ խոսել է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ