01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տուլարեմիան բնական օջախային հիվանդություն է․ առողջապահության նախարարությունը հերքում է

Այսօր որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե իբր Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի բնակչության շրջանում արձանագրված տուլարեմիայի դեպքերը «ադրբեջանականթռչողսարքիմիջոցովվարակիտարածման հետևանք են», իրականությանը չի համապատասխանում։

Տուլարեմիան բնական օջախային հիվանդություն է Հայաստանի համար և մեր երկրի տարածքի 95%-ը համարվում է դրա նկատմամբ բնական օջախ: Հիվանդության վարակի աղբյուր համարվում են հիմնականում կրծողները, իսկ վարակի փոխանցողները` տզերը:

Նշենք, որ հիվանդության դեպքերն արձանագրվել են միայն Արծվաբերդ համայնքում և այն էլ համայնքի մեկ հատվածում։  Իրականացված կենդանամակաբուծաբանական և համայնքից վերցված ցորենի, գարու, ծղոտի նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական։  Վերլուծությունները վկայում են, որ վարակի հավանական պատճառը գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում հիվանդ կրծողի համայնք ներթափանցումն է:

Հիվանդության հետագա կանխարգելման և ռիսկերի նվազեցման նպատակով Արծվաբերդ, Չինար, Այգեձոր, Նորաշեն, Չորաթան, Վերին Կարմիր աղբյուր համայնքների բնակչության շրջանում իրականացվել են կանխարգելիչ պատվաստումներ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ