Ողբերգական վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին
Հոկտեմբերի 21-ին, ժամը 06:41-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի մոտակա նորակառույց կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Երասխ հատվածի 21-րդ կմ-ին Opel մակնիշի 35 FR 729 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1978 թ. ծնված Կ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել հարակից ձորակը: Փրկարարները ավտոմեքենայի ձախակողմյան հատվածում հայտնաբերել են վարորդի դին: Երկու ուղեւորները հրաժարվել են բուժօգնությունից եւ հեռացել են դեպքի վայրից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: