Հին ու բարի ոճով․ Սառա Ջեսիկա Փարքերը՝ Oscar de la Renta-ի զգեստով /ֆոտո/
Դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը իսկական ֆուրոր է առաջացրել Նյու Յորքում Intimissimi բուտիկի բացման ժամանակ։ 52-ամյա դերասանուհին միջոցառմանն է ներկայացել կիսաթափանցիկ զգեստով՝ Oscar de la Renta-ից։
Երկրպագուները նրան անմիջապես համեմատել են իր կերտած հանրահայտ կերպարի՝ Քերի Բրեդշոուի հետ՝ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալից։ Նրա հերոսուհին ֆիլմում նմանատիպ զգեստ արդեն կրել էր՝ նույն դիզայներից։