Ինչ են կրել առաջին տիկինները իրենց ամուսինների երդմնակալության արարողության օրը /ֆոտո/
Երբ որեւէ երկրում նախագահական ընտրւթյուններ են տեղի ունենում, հասարակությունը ոչ պակաս անհամբերությամբ սպասում է, թե երկրի նոր առաջին տիկինն ինչ է կրելու ամուսնու երդմնակալության արարողությանը։
Ահա ամենահիշվող ու ամենահայտնի առաջին տիկինների կերպարները՝ իրենց ամուսնու երդմնակալության արարողությանը։
Բրիջիտ Մակրոն
Ֆրանսիայի ներկայիս առաջին տիկինն ամենաքննարկված առաջին տիկիններից է, թեկուզ միայն այն պատճառով, որ ամուսնուց տարիքով կրկնակի անգամ մեծ է։
Բրիջիտը հայտնի է նաեւ իր ոճով, իսկ ամուսնու երդմնակալության արարողությանը կրում էր երկնագույն, նուրբ կոստյում իր սիրելի Louis Vuitton-ից։ Սակայն նրա այս հագուստը բուռն քննադատության արժանացավ, քանի որ նրանից ամիսներ առաջ ԱՄՆ նորընտիր նախագահ Մելանիա Թրամփի կինը նույն ոճի ու գույնի հագուստով էր ներկայացել իր ամուսնու երդմնակալությանը։ Բրիջիտին մեղադրեցին Մելանիային ընդօրինակելու մեջ։
Մելանիա Թրամփ
Իսկ ահա ԱՄՆ առաջին տիկին Մելանիան ամուսնու երդմնակալության արարողության օրը իսկական ֆուրոր առաջացրեց։ Նա ընտրել էր Ռալֆ Լոուրենի հեղինակած երկնագույն կոստյումը՝ համալրելով կերպար երկար ձեռնոցներով եւ կապույտ կոշիկներով։
Միշել Օբամա
ԱՄՆ արդեն նախկին առաջին տիկին Միշել Օբաման երկու անգամ է մասնակցել ամուսնու երդմնակալության արարողությանը՝ Բարաք Օբաման երկու անգամ է ընտրվել ԱՄՆ նախագահ։ Առաջին անգամ Միշելը կրում էր Jason Wu-ի կաթնագույն, նուրբ զգեստ, իսկ ահա երկրորդ անգամ նույն դիզայների, սակայն ալ կարմիր, երկար երեկոյան զգեստով էր։
1993-ին ԱՄՆ նախագահ ընտրվեց Բիլ Քլինթոնը։ Նրա կինը՝ Հիլարին, երդմնակալության արարողության համար ընտրել էր փայլուն, շքեղ զգեստ ոչ հայտնի դիզայներ Սառա Ֆիլիպսից։
Ժակլին Քենեդի
Հիշվող էր նաեւ Ժաքլին Քենեդիի կերպարն իր ամուսնու՝ Ջոն Քենեդիի երդմնակալության արարողության ժամանակ։ Նա ոճի ու նրբագեղության մարմնացում էր։ Նա ներկայացել էր կապուտ կոստյումով, ձեռնոցներով ու գլխարկով, իր զգեստի հեղինակը հենց ինքն էր։