8-ամյա աղջիկը բաժանվել է իր 14-ամյա ամուսնուց /ֆոտո/
Հնդկաստանում գրանցվել է ամենաերիտասարդ զույգի ամուսնալուծությունը երկրի պատմության մեջ: 8-ամյա Ֆաթիմա Մանգրեն որոշել է ամուսնալուծվել իր 14-ամյա ամուսնուց` Արջուն Բակրիդիից:
Նրանք պաշտոնապես ամուսնացած են եղել 4 տարի, գրում է ИК Вести.ру-ն: Աղջկա ծնողները նրան ամուսնացրել են 4 տարեկանում, այդ ժամանակ Ֆաթիմայի ամուսինը եղել է 10 տարեկան: Սակայն այդ ամուսնությունը ձեւական բնույթ է կրել, քանի որ աղջիկն ապրելիս է եղել ծնողների հետ: Երբ տղայի 14 տարեկան լրացել է, նա եկել է իր կնոջ հետեւից: Սակայն տղային տհաճ անակնկալ է սպասելի եղել, պարզվել է` աղջիկը չի ցանկանում ամուսնանալ նրա հետ:
Աղջկա հայրն էլ հասկացել է, որ 8 տարեկանը չափազանց շուտ է ամուսնության համար: Այժմ պատրաստվում են զույգի ամուսնալուծության փաստաթղթերը: