Ադրբեջանի դեմքը վերջապես պատռվեց (տեսանյութ)
«Այն հանգամանքը, որ Ագրամունտը մի փոքր ուշացած, բայց հրաժարականի դիրքեր ներկայացրեց, սա խոսում է այն մասին, որ այն բեմահարթակը, որտեղ մենք ասելիք ունենք, հաղթանակ տարանք»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ խոսելով ԵԽԽՎ նախագահի փոփոխության մասին: Նա նկատեց, որ ԵԽԽՎ նոր նախագահը՝ Ստելլա Կիրիակիդեսը ներկայացնում է Կիպրոսը, և հստակ է, որ նա հակաթուրքական տեսակետներ ունի: «Իհարկե, այս մասին չեն բարձրաձայնում, բայց մարդը, լինելով անկաշառ քաղաքական գործիչ, մեզ համար շահեկան է, և հենց այդ պատճառով էլ մեր պատվիրակները պաշտպանեցին նրա թեկնածությունը»,-հավելեց նա:
Արթուր Ղազարյանը հիշեցրեց, որ այս ընթացքում Ադրբեջանի համար 2 ոչ շահավետ բանաձևեր ընդունվեցին, ինչը ևս հաղթանակ էր մեզ համար: «Գիտենք, որ ադրբեջանական միլիոններից օգտվող գործիչներ կան: Նաև Վոլտերի կողմից բանաձև ընդունվեց, որը մեզ համար ընդունելի չէ: դա նշանակում է, որ ԵԽԽՎ-ում կան քաղաքական գործիչներ, ովքեր սուբյեկտիվ գնահատականներ են տալիս Արցախի հարցում, և ադրբեջանական կեղծ, ապօրինի, լոբբիստական գործունեությունը շարունակվում է»:
Քաղաքագետն ընդգծեց, որ Ադրբեջանի դեմքը վերջապես պատռվեց՝ նկատի ունենալով «լվացքատան» սկանդալը:
Մանրամասները՝ տեսանյութում: