Մելանիան ընդդեմ Իվանայի․ ով է իսկական առաջին տիկինը /ֆոտո/
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կյանքում ամեն ինչ այնքան էլ իդեալական չէ։ Նրա նախկին եւ ներկա կանայք իսկական պատերազմ են սկսվել։
Թրամփի նախկին կինն ու նրա երեք երեխաների մայրը՝ Իվանան հայտարարել է, որ առանձնահատուկ հարաբերություններ ունի նախկին ամուսնու հետ։ Մելանիան էլ՝ ներկայիս կինը, բարկացել է ու հայտարարել, որ Իվանան պարզապես փորձում է ուշադրություն գրավել։
Մինչ այդ, սակայն, Իվանան գիրք է հրատակալել «Raising Trump» /Դաստիարակելով Թրամփերին/, որում սկանդալային մանրամասներ է ներկայացրել իր ամուսնական կյանքից։
«Ես Դոնալդի ուղիղ համարն ունեմ Սպիտակ տան, սակայն չեմ զանգում, քանի որ այնտեղ Մելանիան է, նա կարող է խանդել։ Սակայն ես նրա առաջին կինն եմ, ես նրա «առաջին տիկինն եմ»»,- հայտարարել է Իվանան։
Այս խոսքերից հետո համացանցում բուռն քննարկումներ են ծավալվում, թե ով է իրականում «Սպիտակ տան տիրուհին»։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն ամուսնացել է չեխ մոդել Իվանա Զելնիչկովայի հետ 1977-ին։ Նրանք երեք երեխա են ունեցել՝ Դոնալդ կրտսերը, Իվանկան եւ Էրիկը։