28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ծխող երեխան” թողել է ծխելը, սակայն անցել արագ սննդի /ֆոտո/

Արդի Ռիզալը 2 տարեկանում մոլի ծխող է դարձել եւ սկսել է օրական 40 սիգարետ ծխել: Երեք տարի առաջ Ինդոնեզիայից փոքրիկի մասին գրում էին բոլորը: Այս պատմությունն այնպիսի հնչեղություն ստացավ, որ Ինդոնեզիայի իշխանությունները ստիպված էին լայնամասշտաբ ակցիաներ սկսել երեխաների ծխելու դեմ: Նրանք նաեւ սկսեցին լրջորեն զբաղվել Արդիով:

Այժմ երեխան հինգ տարեկան է: Նա առաջվա նման ապրում է հայրենի գյուղում: Տղան թողել է ծխելը, սակայն հիմա էլ տարվել է արագ սնունդով, տեղեկացնում է “Комсомольская првда”-ն:

Դայանա Եւ Մուհամեդ ռիզալները, Արդիի ծնողները, սննդաբանի են դիմել: Վերջինն ասել է, որ երեխան իր բնականոն քաշից 6 կիլոգրամով ավելի է կշռում: Ի դեպ, դրանում մեղավոր է նաեւ երեխայի նախկին վատ սովորությունը` թողնելով ծխելը նա անցել է սնունդի: Տղան օրական երեք տուփ խտացրած կաթ է ուտում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ