Եվս 10 գրաբուս կլինի
Հոկտեմբերի 7-ին նշվում է Գրադարանավարի օրը. այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության անդամ Լուիզա Սարգսյանը: Նա բարձրացրեց հարցը, թե մարզերում գրադարանների վիճակը շարունակում է անմխիթար մնալ, գրադարանավարների հաստիքացուցակում կրճատումներ են շարունակվում, գրքերի պահպանման խնդիր կա:
ՀՀ մշակույթի նախարար Արմե Ամիրյանն ասաց, որ նախարարությունն ունի մարզային գրադարաններ, որոնք լավ վիճակում են գտնվում, ինքը այցելել է: «Այդ գրադարաններն սպասարկում են մի շարք քաղաքացիների: Մենք խրախուսում ենք բոլոր տեսակի մասնավոր ձեռնարկումները գրադարաններում»: Նախարարը հիշեցրեց, որ արդեն կա մեկ գրաբուս, ծրագրել են 10 գրաբուսներ ավելացնել, որոնք շրջելու են քաղաքներով ու գյուղերով:
Իսկ մնացած գրադարանների մասով, նաև Վանաձորում աղմկահարույց դարձած պատմությունը, որ մի շարք աշխատակիցներ ազատվել էի աշխատանքից, նախարարը բացատրեց, որ դա իրենց լիազորությունների ներքո չէ: Կրճատումների վերաբերյալ քաղաքապետն ու մարզպետնա սել են, որ ցուցակներն ուռճացված են եղել, գրանցված են եղել աշխատակիցներ, ովքեր իրականում աշխատելիս չեն եղել: