Մեգիի նոր՝ «ԵՐԱԶԱՆՔՆԵՐ» տեսահոլովակի շնորհանդեսը
Այժմ արդեն պատանի երգչուհի Մեգիին ներկացավ իր նոր տեսահոլովակով ՝ ՛՛Երազանքներ՛՛: Երգի հեղինակը և տեսահոլովակի ռեժիսորն է Արմեն Վիրաբյանը, օպերատորը՝ Ռոբերտ Բաբայանը, իսկ երգը գործիքավորել է Վահան Խաչատրյանը:
Միջոցառումը տեղի է ունցել ՌոսիաՄոլ՛՛-ի 4-րդ հարկում՝ ՛՛Play space՛՛-ում,ովքեր և հանդիսանում էին գլխավոր գործընկերները:
Շնորհանդեսին ներկա էին Մեգիի բոլոր ընկերները, ուսուցիչները, ինչպես նաև այն երեխաները, ովքեր մասնակցել էին Մեգիի հարազատ դպրոցում անցկացված ՛՛Իմ Երազանքը՛՛թեմայով շարադրությունների մրցույթին: Առաջին երեք տեղը զբաղեցրած աշակերտները ստացան իրենց մրցանակները, բայց մյուսները նույնպես առանց նվերների չմնացին:
Շնորհանդեսի ընթացքում Մեգիի համար բազմաթիվ անակընկալներ կային: Տեսահոլովակը ՛՛Գյուրջինյան՛՛ փրոդաքշնի կոզմից ճանաչվեց, որպես ՛՛ամսվա լավագույն պրեմիերա՛՛ և բացի այդ ՛՛Երազանքներ՛՛ երգը դարձավ ՛՛Ես սիրում եմ քեզ՛՛ ֆիլմի սաունդթրեք: Բայց ամենամեծ անկնկալը մատուցեց ՛՛Լակի՛՛ դեսերթ արտ ստուդիոն, իր շատ գեղեցիկ և յուրօրինակ տորթով: