Հայհոյախառն կենացներ էին հնչեցնում. ի՞նչ էր պետք «Զինված խմբի» ղեկավարին
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը:
Այսօրվա դատական նիստում հրապարակվեց նաև վկա Իշխան Քիշմիրյանի նախաքննական ցուցմունքը :
Վկան իր ցուցմունքում հայտնել էր, որ Արթուր Վարդանյանը իր հետ զրույցում ասել է, որ ավարտել է Հարվարդի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը, սակայն միշտ պատրաստ է զենքը ձեռքը վերցնել ու պայքարել:
Արթուր Վարդանյանը վկային ասել է, որ մինչև 2016 թվականի հունվարի 1-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնանկ է արվելի, քանի որ դիվանագիտական ասպարեզում լրիվ անկում է:
«Արթուրը զբաղվում էր ինքնագովազդով, նշելով , որ մեն-մենակ կռվել է հանուն Քեսաբի: Վերջին անգամ երբ հանդիպեցինք ռեստորոնում Արթուրն ու իր ընկերները հայհոյախառն կենացներ էին հնչեցնում , ակտիվորեն հայհոյում էին երկրի ղեկավարների կանանց: Ես ասեցի, որ իմ ներկայությամբ չհայհոյեն, խոսքս ուղղեցի Ապարին, որը ամենակտիվ հայհոյողներից մեկն էր: Սակայն նրանք անդրդվելի էին»,-նշված էր ցուցմունքում:
Վկան նշել էր, որ ողջ ընթացքում Արթուր Վարդանյանից գումար չի ստացել:
Ոչ մի գումար չեմ ստացել Արթուր Վարդանյանից; նա միշտ խաբել է Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն: Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):