Հունաստանում ամեն երրորդը աշխատանք չունի

Հունաստանի գրեթե ամեն երրորդ բնակիչն աշխատանք չունի, երկրում գործազրկության մակարդակը գնալով աճում է, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Հունաստանի աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի կենտրոնի անցկացրած ամենամյա հետազոտության տվյալներով՝ գործազրկության մակարդակը 2013 թվականի վերջին կհասնի 29-30 տոկոսի, իսկ 2014 թվականին՝ 31,5 տոկոսի:
Գործազրկության հետ կապված իրավիճակի պատճառով երկրում հայտնվել են բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ, որոնք օգնում են ճգնաժամից տուժածներին: Դրանք լայն գործունեություն են վարում՝ սկսած անվճար ուտելիքի եւ դեղամիջոցների բաժանումից մինչեւ միջոցառումների անցկացում, որի ժամանակ մարդկանց բացատրում են, թե ինչպես վարել էկոլոգիապես եւ տնտեսապես առավել արդյունավետ կենսակերպ: