09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

100-ամյա բրիտանուհին ամբողջ կյանքի ընթացքում 460 հազար հատ ծխախոտ է ծխել/ֆոտո/

Դորոթի Խոուն խոստովանել է, որ այդքան երկար ապրել է ծխած մոտ կես միլիոն ծխախոտի եւ վիսկիի շնորհիվ: Մեծ Բրիտանիայի 100-ամյա բնակչուհին ամեն օր ծխել է եւ ալկոհոլ օգտագործել, գրում է  Fedpost.ru-ն:

Դորոթին երիտասարդ տարիներին քարտուղարուհի է աշխատել: Նա առաջին անգամ ծխել է 16 տարեկանում եւ այդ օրվանից մինչ օրս օրական միջինը 15 հատիկ սիգարետ է ծխում: Իր կյանքի ընթացքում ծխած 460 հազար սիգարետի վրա նա ծախսել է մոտ 300 հազար դոլար:

«Իմ առողջությամբ ես պարտական եմ ծխախոտին եւ վիսկիին: Ես շատ քիչ եմ խմում, եւ իմ բժիշկն ասել է, որ եթե իմ վատ սովորույթները չլինեին, ես այդքան երկար չէի ապրի: Ես երկար կյանք ունեցա, Աստված ինձ սիրում է»,- պատմում է կինը:

Դորոթին երեխաներ չունի, նրա ամուսինը մահացել է 1993 թվականին: Վերջինը 23 տարի շարունակ տառապել է քաղցկեղից: Ամուսինը մահացել է 60 տարեկանում, ինչից հետո Դորոթին միայնակ է ապրում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ