Ինչու նիհարիկ կանայք չեն գրավում տղամարդկանց
Գեղեցկության ասպարեզում հերթական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ժամանակակից տղամարդիկ ավելի շատ նախընտրում են կլորիկ, մեծ ֆորմաներ ունեցող կանանց: Մոդելային արտաքինով նիհարիկները չեն գրավում տղամարդկանց ուշադրությունը, գրում է snews.com-ը: Տղամարդկանց ավելի շատ դուր են գալիս Մերլին Մոնրոյի չափեր ունեցող կանայք: Կնոջ հագուստի ամենագրավիչ չափսը տղամարդկանց համար դարձել է 46-ը:
Որքան էլ կանայք իրենց տանջեն դիետաներով, միեւնույնն է, թմբլիկությունը միշտ գրավիչ է: Կլոր ֆորմաները մինչ օրս շատ երկրներում համարվում է առողջության եւ առողջ երեխա ունենալ կարողանալու չափանիշ:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թմբլիկ կանայք ավելի քիչ են տառապում դեպրեսսիաներից, քանի որ ճարպը նպաստում է երջանկության հորմոնների ակտիվանալուն: