Շակիրան ու Պիկեն բաժանվե՞լ են․ ֆուտբոլիստը արձագանքել է /ֆոտո/
Վերջին օրերին ակտիվ քննարկվում են երգչուհի Շակիրայի եւ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի բաժանման մասին լուրերը։ Արեւմտյան լրատվամիջոցները նշում են, որ զույգը բաժանվել է, եւ Շակիրան, վերցնելով երեխաներին, հեռացել է։
Ի պատասխան՝ Պիկեն Ինստագրմի իր էջում Շակիրայի լուսանկարն է տեղադրել՝ փոքրիկների հետ միասին։ Լուսանկարը նա մեկնաբանել է՝ «Ընտանիքի ժամ» Family time։