06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Կինը օդանավակայանի ավերակների վրա հրաշքով ծննդաբերել է /ֆոտոշարք/

Ֆիլիպիններում 21-ամյա կինը ծննդաբերել է օդանավակայանի ավերակների վրա, որտեղ Հայան թայֆունից փախած քաղաքացիները սպասում են առաջիկա փոթորիկներին, տեղեկացնում է topnews.ru-ն:

Ծննդաբերությունն անցել է սարսափելի պայմաններում, ջարդուխուրդ եղած ապակիների եւ աղբի վրա: Կնոջ ամուսինն ասել է, որ թայֆունի առաջին իսկ հարվածից հետո իրենց տունը ավիրվել է, նրանք մի քանի ժամ շարունակ այլ ողջ մնացածների հետ անց են կացրել դպրոցի տարածքում, իսկ հաջորդ օրը սկսվել են կնոջ երկունքի ցավերը:  

Զույգը ստիպված է եղել մի քանի կիլոմետր քայլել, որպեսզի հասնեն որեւէ հիվանդանոցի: Քանի որ երեխան ծնվել է ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում, նրա եւ մոր մոտ արյան վարակի վտանգ կա, իսկ տեղացի բժիշկների մոտ հակաբիոտիկները վաղուց վերջացել են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ