Նախագահի աղջիկը խոսել է ուժայինների կատարած ապօրինություններից

Ուզբեկստանի նախագահի աղջիկը` Գուլնարա Կարիմովան, Թվիթթերի իր էջում անդրադարձել է երկրի հատուկ ծառայություններին: Նա մասնավորապես խոսել է նախագահի անվտանգության ծառայությունից, տեղեկացնում է topnews.ru-ն:
Կարիմովան գրել է, որ հատուկ ծառայությունները ցուցադրական ձերբակալություններ են կազմակերպում, ծեծում իրենց աշխատակիցներին, խմում ծառայության ժամանակ:
Գուլնարա Կարիմովան հայտնի է իր սկանդալային հայտարարություններով: Գուլնարայի քույրը` Լոլան, ВВС-ին ասել է, որ հայրը դժգոհ է դստեր նմանատիպ պահվածքից: