Կինը սպանել է իր 31 շներին, ապա ինքնասպան եղել
ԱՄՆ-ի Օհայո նահանգում 62-ամյա Սենդի Լերտցմանը հայտնաբերվել է մահացած 31 շների մարմինների կողքին, հայտնում է Sky News-ը:
Ամերիկուհին կենդանիների իրավունքների ակտիվ պաշտպան էր: 40 տարի շարունակ նա խնամել է կատուների, շների, ձիերի: Նրա բոլոր շները սահմանափակ հնարավորություններ են ունեցել: Կնոջ կողմից շներին սպանելը կարելի է բացատրել թերեւս նրանով, որ նա մտածել է, թե իր մահվանից հետո ոչ ոք չի խնամի նրանց: