29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մանկապարտեզներում փոքրիկներին անորակ սնո՞ւնդ են տալիս

«Հունիսից մինչ օրս 53 նամակ ենք հղել պատկան մարմիններին՝ Երևանում առկա խնդիրների վերաբերյալ։ Բոլորս էլ  ստացել ենք մասնավոր ահազանգեր։ Մի մանկապարտեզի տնօրեն, օրինակ, ապօրինի կերպով  աշխատանքից ազատել էր դաստիարակին, բայց հետո մենք հասանք նրան, որ արդարությունը հաղթի․ դաստիարակչուհին վերադարձավ իր աշխատանքին,  ստացավ պարապուրդի գումարը, իսկ մանկապարտեզի տնօրենն ազատվեց աշխատանքից։ Ահա այսպիսի բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում», – այսօր լրագրողների հետ զրույցում նշեց  Երևանի ավագանու  «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բաշխյանը։

 Վերջինս շեշտեց՝ կրթության   ոլորտում   մեր երկրում խնդիրները բազմաթիվ են։
«Երեխաներին չեն ուզում մանկապարտեզ ընդունել և ի՞նչ իրավունքով։ Մի կարևոր հարց էլ կա․ ո՞ր կազմակերպությունները պետք է սնունդ մատակարարեն մանկապարտեզներին․ դա արվում է մրցութային կարգով, բայց արդյո՞ք  այդ ընկերությունները որակյալ սնունդ են  տալիս մանուկներին։ Այս հարցը պետք է ուսունասիրել, այս ոլորտում էլ խնդիրներ կան, քանի որ այս հարցի վերաբերյալ   բազմաթիվ ահազանգեր  ենք ստացել», – նշաց Անահիտ Բախշյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ