Գիտությունը ֆինանսավորող ծրագիր կբերվի
Ազգային ժողովը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված Միջազգային գիտետեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին համաձայնգաիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ ԿԳՆ Գիտութան պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը տեղեկացրեց, որ միջազգային կենտրոնը ստեղծվել է 1992թ-ին, որին ՀՀ-ն միացել է 94-ին: Ստեղծվել է ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի կողմի, որին նաև միացել է Ճապոնիան, Հարավային Կարեան, Կանադան և այլն: «Խորհրդային միության փլուզումից հետո գիտությամբ զբաղվող գիտնականները ստիպված էին թողնել իրենց երկիրը, վերացավ կենտրոնական ֆինանսավորումը, և շատ երկրներ հայտնվեցին վատ վիճակում, այդ թվում նաև ՀՀ-ն»,-ասաց նա և նշեց, որ ՀՀ-ին հասնող ֆինանսավորումը հասնում էր 600 մլն ռուբլի Մոսկվայի կողմից:
Կառույցից 2015-ին ՌԴ-ն դուրս է եկել, հետագայում Բելառուսը, իսկ գիտական խնդիրները փոխվել են: «Հիմա ՀՀ-ի հետ աշխատելու ցանակություն կա, լավ ծրագիր է, օգուտ ենք ստացել, միայն 2000 թ-ին մեր բյուջեն ավելի քիչ է գիտությանը ֆինանսավորել, քան տրված ֆինանսավորումը»,-ասաց նա: «Ելք» խմբակցութայն ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե համաձայնագրում զանգվածային ոչնչացման զենքերի մասին առնչվող կետ կա, և հետաքրքրվեց, թե այս կոնտեքստում ՀՀ-ի հնարավորությունները սահմանափակվում են, թե չէ: Սամվել Հարությունյանն ասաց, որ ոչ մի կետ չկա Իրանի հետ և որևէ այլ երկների հետ համագործակցության սահմանափակումների հարցով: «Ինչ վերաբերվում է միջուկային աշխատանքներին, ծրագիրը, որ հաստատվեց, կոմերցիոն իմաստ ուներ, ընդգրկվեցին մարդիկ, ովքեր նախկինում ռազմարդյունաբերությամբ են զբաղվել, հիմա փորձում են ավելի խաղաղ նպատակով օգտագործել: Այս տարբերակում այդ կետը, որ նախնականում կար, 15-ից չկա, կոմերցիոն չի համարվում: Ռազմարդյունաբերության փորձն ամենևին կարևոր չէ, և բացարձակապես որևէ սահմանափակում չկա, ինչ իրավունք ունեք, ինչ չէ, դա մեր ինքնիշխանության որոշելիքն է»,-ասաց նա: