«Արմենիա Էքսպո 2017»-ին ցուցադրվում է նաև Հայաստանում աճեցված բուժիչ ալոեն
Սեպտեմբերի 8-10-ը Երևանում անցկացվում է «Արմենիա Էքսպո 2017» ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին մասնակցում է 8 երկրի 120 կազմակերպություն․ ընկերությունները ցուցադրում են իրենց արտադրանքը՝ թեթև տեքստիլից մինչև գերծանր սարքավորումներ:
Այս տարի էքսպոյին մասնակցում է նաև Կարապետ Ավագյանը․ նա առաջինն է և դեռևս միակը Հայաստանում, ով զբաղվում է ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեցող հալվեի (ալոե) մշակությամբ:
««Արմենիա Էքսպո 2017» ցուցահանդեսին մասնակցելու հիմնական նպատակն այն է, որ կարողանանք ներկայացնել մեր արտադրանքը։ Թեև այս ցուցահանդեսը դիտելու գալիս են հիմնականում մեր հայրենակիցները, բայց, այդուհանդերձ, պետք է շեշտեմ՝ այստեղ գալիս են նաև օտարերկրացիներ։ Էքսպոյին մասնակցելով՝ մեր հիմնական նպատակը ոչ թե ապրանքը վաճառելն է, այլ մեր արտադրանքով հետաքրքրվողներին հյուրասելը, մեր ապրանքատեսակները ցուցադրելը», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Կարապետ Ավագյանը։
Վերջինս շեշտեց՝ իրենց տաղավարին շատերն են մոտենում, հոտաքրքրվում հալվեի օգտակար հատկություններով, ուսումնասիրում են տեղեկատվական թերթիկները, ապա սիրով փորձում ալոեի հյութը, որը կանխարգելում ու բուժում է տարբեր հիվանդություններ։
«Նշեմ նաև, որ մենք մեր ապրանքը վաճառում ենք մատչելի գներով, քանի որ միջնորդ չկա և մենք ինքներս ենք աճեցնում մշակում, աճեցնում ալոեն։ Բացի այդ՝ Երևանում առաքումն անվճար է», – նշեց Կարապետ Ավագյանը։