Հրապարակվել է ասմունքող Լիանա Զուրաբյանի եւ պետավտոտեսուչների միջեւ վեճի տեսանյութը
Ոստիկանությունը հրապարակել է ասմունքող Լիանա Զուրաբյանի եւ պետավտոտեսուչների միջեւ վեճի տեսանյութը: Բանն այն է, որ երեկ Լիանան հարցազրույց էր տվել, որտեղ նշել էր, որ պետավտոտեսուչները կանգնեցրել են իր մեքենան, պահանջել փաստաթղթերը:
Թեեւ Լիանա Զուրաբյանը խոստովանել է, որ տեխզննման կտրոնի ժամկետն անցած է եղել, այնուամենայնիվ, նրան բարկացրել է, որ ոստիկանները հաշվի չեն առել, որ իր մեքենայում երեխա կա եւ որ ինքը հայտնի ասմունքող է: