26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բաքուն մեղադրել է ՌԴ ԱԳՆ-ին ԼՂ հարցում Հայաստանի դիրքորոշմանն աջակցելու մեջ

Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը մեղադրել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Հայաստանի դիրքորոշմանն աջակցելու ﬔջ, գրում է eadaily.com-ը։

Զուլֆուգարովը նաև պահանջել է Ադրբեջանի ներկայիս արտաքին գործերի նախարար Էլմար Մաﬔդյարովի հրաժարականը: Նախկին նախարարի նման կեցվածքի համար համար հիմք է հանդիսացել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ﬔկնաբանությունը` կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի աﬔրիկացի արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության հետ, ով ներկայացրել էր ԼՂ հակամարտության կարգավորման հիﬓական դրույթները:

Մարիա Զախարովան, ﬔկնաբանելով Հոգլանդի այդ հայտարարությունը, ասել էր, որ դա նորություն չէ։

«Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություններում ﬔկ անգամ չէ, որ հղում են կատարել այդ կետերին»,- ասել է Զախարովան: Զախարովայի մեկնաբանությունն էլ առաջացրել է Զուլֆուգարովի դժգոհությունը: Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Մարիա Զախարովայի ﬔկնաբանությունը համընկնում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության հետ: 

Անդրադառնալով Մամեդյարովի լռությանն այդ հարցում՝ նա գրել է, որ այս անգամ «նրան աշխատասենյակում մնալ չի հաջողվի»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ