Գործող նախագահը վերընտրվել է

Նախնական տվյալների համաձայն՝ նախօրեին տեղի ունեցած Տաջիկստանի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Էմոմալի Ռահմոնը, փոխանցում է lenta.ru-ն:
Տաջիկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ Ռահմոնի օգտին քվեարկել է ընտրողների 83,6 տոկոսը: Մասնակցությունն ընտրություններին կազմել է 86,6 տոկոս:
Հարկ է նշել, որ Տաջիկստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենում յոթ տարին մեկ անգամ, իսկ Ռահմոնը չորրորդ անգամ դարձավ նախագահ: