20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Երեխաները բռնության միջոցով չեն դաստիարակվում

Ինչպես է անդրադառնում երեխայի նկատմամբ բռնության կիրառումը նրա հետագա ճակատագրի ու դաստիարակության վրա։

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը նշեց, որ բռնության միջոցով երեխաները չեն դաստիարակվում։

«Ոչ մի երեխա բռնության միջոցով չի դաստիարակվել, ընդհակառակը խեղվել է: Ոչ մի կերպ չի կարելի բռնություն կիրառել, երեխայի հաշվին չպետք է ինքնակայանալ, ոչ մի երեխայի դաստիարակության մեջ ծեծը չի կարող դրական ազդեցություն ունենալ»,-ասաց նա:

Հոգեբանի խոսքով՝ բռնության ենթարկված երեխաները մեծանելուց հետո իրենք էլ իրենց երեխաների նկատմամբ կսկսեն նույն կերպ վարվել:

«Բռնության ենթարկված երեխան հոգեբանորեն ճիշտ չի մեծանում, ինքնագնահատականի խնդիրներ է ունենում»,-ասաց նա՝ նշելով, որ երեխային ծեծելով՝ ծնողները կորցնում են հարգանք ասվածը:

20623768_1451656418251839_1423445066_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ