Որոնք են Հայաստանում երեխաներին ամենահաճախ տրվող անունները
Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով Հայաստանում ծնվել է 110 տղա եւ 100 աղջիկ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Բանախոսն ասաց, թե որոնք են նորածիններին ամենահաճախ տրվող անունները։ Այսպիսով, աղջիկներին ամենաշատ անվանում են Մարիա, երկրորդը Նարեն է, ապա՝ Նարե, Մանե, Մարի, Մարիամ, Անի, Անահիտ, Անգելինա, Էլեն, Միլենա:
Տղաների շրջանում տարածված անուններն են Դավիթը, Նարեկը, Տիգրանը, Հայկը, Ալեքսը, Գոռը, Մարկը, Սամվելը, Արան, Արթուրը: