21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Բոլիվիայում ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր

Նախօրեին Բոլիվիայում ուղեւորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել, ինչի պատճառով 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել, տեղեկացնում է lenta.ru-ն:

Երկրի կենտրոնական հատվածում գտնվող Տրինիդադ քաղաքից մեկնած Aerocon ավիաընկերության Fairchild Metro 23 ինքնաթիռը 16 ուղեւորներով եւ անձնակազմի երկու անդամներով վթարի է ենթարկվել Բոլիվիայի հյուսիսում՝ Բրազիլիայի սահմանի մոտակայքում գտնվող Ռիբերալտա քաղաքում վայրէջք կատարելիս:

Ավիաընկերությունում հաղորդել են, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքություններն են եղել: Դրանց պատճառով վայրէջքից հետո ինքնաթիռում բռնկում է սկսվել: Ինքնաթիռում գտնվող անձինք բազմաթիվ վնասվածքներ եւ այրվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոց: Երկու օդաչուները գտնվում են ծանր վիճակում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ