«Չեմ հիշում ինչ-որ արարք կամ դեպք, որի համար պետք է զղջամ»
Ժողովրդական երգիչ Արման Խաչատրյանի հետ Henaran.am-ը նախորդիվ զրուցելու առիթներ ունեցել է: Այս անգամ մեր թղթակիցը բլից հարցեր ուղղել երգչին՝ փորձելով վերջինիս բացահայտել նորովի:
-Արմա՛ն, ինչպե՞ս է սկսվում Ձեր օրը:
-Լարված, բայց, իհարկե, միշտ չէ, որ այդպես է լինում։ Պարզապես վերջին շրջանում այդպես է ստացվում:
-Ո՞րն է Ձեր սիրած զբաղմունքը:
-Երգելը:
– Սիրած մարզաձևը:
-Ֆուտբոլ:
-Սիրած երգիչը, երգչուհին:
-Ռուբեն Մաթևոսյան, Օֆելյա Համբարձումյան:
-Սիրած դերասանը, դերասանուհին:
-Ֆրունզիկ Մկրտչյան, իսկ երիտասարդ սերնդի դերասաննրերից՝ Խորեն Լևոնյան։ Համաշխարհային կինոաշխարհից կառանձնացնեի Բրեդ Փիթին և Անջելինա Ջոլիին:
-Սիրած կինոնկարը:
-«Նվագախմբի տղաները»:
-Սիրած գույնը:
-Սև:
-Սիրած մուլտֆիլմը:
-«Թոմը և Ջերին»:
– Սիրած վայրը:
-Գեղարքունիքի մարզ, գյուղ Լիճք:
-Ամենաթանկ մարդը Ձեր կյանքում:
– Այս պարագայում պետք է ասել ոչ թե մարդը, այլ մարդիկ. ծնողներս:
-Մարդ, ով փոխեց Ձեզ։
-Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում միջավայրն ու ընկերները որոշակիորեն փոխում են մարդուն, բայց, այդուամենայնիվ, կարող եմ ասել՝ երևի շատ չեմ փոխվել։
-Ի՞նչը կուզենայիք փոխել Ձեր մեջ:
– Շատ բաներ կան, որոնք կարելի է փոխել, բայց կոնկտետ որևէ բան չեմ կարող նշել:
-Ինչի՞ համար եք զղջում:
– Չեմ հիշում ինչ-որ արարք կամ դեպք, որի համար պետք է զղջամ:
Զրուցեց Հասմիկ Բալեյանը: