6069 արտակարգ դեպք կես տարվա մեջ
2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում 6069 արտակարգ դեպք է գրանցվել. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն: Այդ պատահարների արդյունքում զոհվել է 149, տուժել` 4 866 մարդ:
Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ արտակարգ պատահարների թիվը աճել է 16,7%-ով՝ 867 դեպքով, ընդ որում՝ 10-ով աճել են զոհերի, և 747-ով տուժածների թվաքանակը, հաջողվել է փրկել 131 մարդու, որը 28-ով ավելի է նախորդ տարվա գրանցված ցուցանիշից:
Դեպքերի 3 534-ը եղել են տեխնածին բնույթի, որից զոհվել է 110 մարդ, տուժել՝ 2261-ը: 2 357-ը եղել է սոցիալ-կենսաբանական բնույթի, ինչից 37 մարզ զոհվել է և տուժել 2601-ը: «Հարկ է նշել, որ դեպքերի մեծամասնությունը բաժին է ընկել ՃՏՊ-ներին, հրդեհներին և թունավորումներին՝ 91%-ը: Մասնավորապես 1887 հրդեհից զոհվել է 2 տուժել 26 մարդ, 1499 ՃՏՊ-ից զոհվել է 101, տուժել՝ 2216 մարդ, և 181 թունավորումից զոհվել է 30, տուժել՝ 2598 մարդ»,-ասաց նա և նշեց, որ զոհերի 90 տոկոսից ավելին ևս բաշխվել է պատահարների այս դասերին:
Խանգելդյանը նշեց, թե 109- ով աճել է ՃՏՊ-ների թիվը, թեև զոհերի թիվը 6-ով նվազել է: