Անզիջում պայքար է ընթանում
«Ադրբեջանը հստակ որոշել է ՝ ԼՂ-ն ինքնավարություն կստանա միայն Ադրբեջանի կազմում. ադրբեջանցիները չեն ուզում, որ ԼՂ անկախությունը ճանաչվի: Իսկ հայկական կողմը որոշել է՝ ԼՂ-ն պետք է լինի անկախ. ստացվում է՝ այս կոնֆլիկտի մեջ երկու տարբերակ կա, որոնք իրարից շատ-շատ են տարբերվում: Երկու կողմերից ոչ մեկը պատրաստ չէ զիջումների», – Henaran.am- ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Վերջինս շեշտեց՝ ինչպես հայտնի է, 2018-ի ապրիլից ՀՀ-ն ունենալու է նոր վարչապետ, ու արցախաադրբեջանական կոնֆլիկտը դրանից չպիտի տուժի, այսինքն՝ կարող է անհրաժեշտություն լինել, որ երկրի առաջին դեմքը հանդիպի Ադրբեջանի առաջին դեմքի հետ, իսկ այդ պարագայում չպետք է թնջուկային վիճակ ստեղծվի. Հայաստանը յուրաքանչյուր պահի պետք է պատրաստ լինի բանակցությունների ու պետք է կարողանա դիվանագիտական դաշտում իրեն ճիշտ դրսևորել: