22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այս քայլով մենք ձգտում ենք, որ հենց Սերժ Սարգսյանը չլինի. Սասուն Միքայելյանն`իր հայտարարությունից

«Իմ ասածի շուրջ թյուրըմբռնում է  եղել, ես հենց ասել եմ, որ Սերժ Սարգսյանը չպիտի լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն` անդրադառնալով իր երեկվա հայտարարությանը: Նրանում ասվում էր, որ Սերժ Սարգսյանը կարող է լինել վարչապետ 2018-ին, որպեսզի պատասխանատվություն կրի: Այս հայտարարությունը քննադատությունների առիթ հանդիսացավ:

Սասուն Միքայելյանը պարզաբանեց, որ նկատի է ունեցել, որ նախագահ Սարգսյանը մշտապես վարչապետներ փոխելով պատասխանատվություն չի կրել: «Ես ասել եմ, որ ոչ թե նա պիտի լինի, այլ Սերժ Սարգսյանը պիտի պատասխանատվություն կրի: Իմ անձնական կարծիքն է, որ նա պիտի կրի այդ պատասխանատվությունը, եթե դառնա վարչապետ, կես տարի չի ձգի, քանի որ այս վիճակից չենք կարող դուրս գալ»,-նկատեց նա:

Պատգամավորը համոզված է, որ նախագահը «խաղում է» վարչապետեր փոխելով:  «Իմ այսօրվա հայտարարությունը հենց կանխելն է, որ Սերժ Սարգսյանը չկարողանա արդար մնալ ժողովրդի դեմ, վերջապես կրի այդ պատասխանատվությունը, ոչ թե վարչապետը, այս կամ այն նախարարը, Ազգային ժողովի նախագահը: Մենք ձգտում ենք, որ նա չլինի հենց այս քայլով»,-բացատրեց Սասուն Միքայելյանը:

Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Սասուն Միքայելյանը  նկատի է ունեցել, որ Սերժ Սարգսյանն է մեղավոր երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակի, և ինքն էլ պիտի փորձի  դրա տակից դուրս գա: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ