Հրաշալի մարզանք՝ դեմքի համար․ հետաքրքիր փաստեր համբույրի մասին
Հունիսի 6-ին աշխարհի շատ երկրներում նշվեց Համբույրի միջազգային օրը։ Այս կապակցությամբ՝ մի քանի հետաքրքիր փաստեր համբույրի մասին․
Մարդ իր կյանքում միջինը համբույրի վրա ծախսում է 336 ժամ կամ 2 շաբաթ։
Մարդու շրթունքները 200 անգամ ավելի զգայուն են, քան մատների ծայրերը։
Համբույրը դեմքի համար հրաշալի մարզանք է։ Այն օգնում է մաշկը ձիգ պահել, քանի որ համբուրվելիս աշխատում են դեմքի 30-57 մկան։
Համբույրը հիանալի այրում է կալորիաները։
Համբուրվելն օգնում է սթրեսի ժամանակ, ազատում է դրանից։
Մարդկանց 66 տոկոսը համբուրվելիս փակում է աչքերը։
Աշխարհի ամենաերկար համբույրի ռեկորդակիրները Թայլանդից տնային տնտեսուհի եւ անվտանգության աշխատակից են եղել։ Զույգը 2015-ին համբույրի մարաթոնի է մասնակցել, որի ընթացքում համբուրվել է 58 ժամ, 35 րոպե, 58 վայրկյան։