21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Զեմֆիրան հայտնվել է սկանդալի կենտրոնում

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում կիրակի օրը տեղի է ունեցել Զեմֆիրայի համերգը, որի ժամանակ սկզբից չեն աշխատել սարքավորումները, այնուհետ ոչ սթափ վիճակում գտնվող հանդիսատեսը սկսել է ինչ-որ բաներ բղավել, երգեր պատվիրել եւ խանգարել Զեմֆիրային երգել եւ խոսել: Երգչուհին բարկացած հեռացել է բեմից, տեղեկացնում է starshit.ru-ն։ 

Որոշ ժամանակ անց Զեմֆիրան վերադարձել է, երգել է “Արիվիդերչի” երգը եւ ասել, որ ինքն այլեւս երբեք չի վերադառնա Ռոստով: 

Խնդիրն այն է, որ մինչ համերգն արդեն սկանդալ էր տեղի ունեցել: Ելույթի նախօրեին Սպորտպալատի ղեկավարը, որտեղ պետք է տեղի ունենար համերգը, երգչուհու ներկայացուցիչներին համերգի կազմակերպման մերժում էր ուղարկել: Երգչուհու վրդովմունքից հետո, տնօրենին կանչել են շրջանի նահանգապետի մոտ, ինչից հետո պարզվել է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, եւ համերգը կայացել է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ