26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանն իր էությամբ ահաբեկչական պետություն է

«Եթե միջազգային հանրությունը ձգտում է, որպեսզի լինի կայունություն, ապա նախևառաջ, նա պետք է պահանջի, որպեսզի Ադրբեջանը ներդնի այն վստահության մեխանիզմները, որի մասին խոսք է գնացել և Վիեննայում, և Սանկտ Պետերբուրգում։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը չեն հրաժարվում այդ մեխանզմներից, հրաժարվում է նա, ով խախտում է զինադադարը», – այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Վերջինս շեշտեց՝  ԱԳ նախարար Է․ Նալբանդյանը չի բացառել, որ առաջիկայում կարող է ադրբեջանական ու հայկական  պաշտոնական հանդիպում լինել, բայց տեղ ու ժամ չի նշվել։ Հայկական կողմը չի խուսափում հանդիպումներից։

«Ադրբեջանի այս սրացումները, միգուցե, կապված են նաև բուլղարական մամուլում տարածված նյութերի հետ,  ըստ որի՝ Ադրբեջանը զինտեղնիկա է մատակարարում ահաբեկչական խմբավորումներին։ Ես կարծում եմ՝ պատահական չէր այս ամենը․ Ադրբեջանը ցանկացած իրենից  հեռու մղել այդ մեղադրանքները։ Բայց 21-րդ դարում ողջ քաղաքակիրթ աշխարհը պատերազմ է հայտարարել ԻՊ-ին, իսկ Ադրբեջանի քաղաքականությունը, ակաբեկչական բնույթը նորություն չէ։

Անցյալ տարի ապրիլին Ադրբեջանի զինուժի գործողությունները ոչ այլ ինչ էին, քան իսլամական պետության գործողությունների կրկնություն։ Միջազգային հանրությունը պետք է հետաքննություն սկսի, որ աշխարհը հասկանա՝ բուլղարական մամուլում  զետեղված նյութերը համապատասխանո՞ւմ են իրականությանը։ Ես չեմ կասկածում, որ այո՛, շատ մոտ են», – ասաց Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ ապրիլյան պատերազմի ընթացքում  թե՛ գլխատումները, թե խաղաղ բնակիչների խոշտանգումները, թե՛ ահաբեկչության տարածումը, թե հայատյացությունը, որը հասնոմ է հիվանդագին աստիճանի, խոսում է մի կարևոր փաստի մասին՝ Ադրբեջանն իր էությամբ ահաբեկչական պետություն է։

Էդուարդ Շարմազանովն  ընդգծեց՝  միջազգային հանրության արձագանքներն այլևս բավարար չեն. նրանք պետք է կանխարգելեն Ադրբեջանի գործողությունները։»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ