Ադրբեջանը զենք է մատակարարում ահաբեկչական խմբավորումներին
«Մեզ մոտ ալարկոտ դիվանագիտություն է, մենք պետք է 2 ուղղությամբ մշտապես բողոքենք, առաջինը՝ ցանկացած գնդակոծման դեպքում խաղաղ բնակչության շրջանում, մյուսը, երբ որ Ադրբեջանն օգտագործում է իր բնակչությանը՝ որպես կենդանի վահան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պապյանը:
Քաղաքագետը նշեց՝ օրեր առաջ բացահայտվել է, որ Ադրբեջանը 350 թռիչքների միջոցով զենք է մատակարարել տարբեր ահաբեկչայան խմբավորումների:
«Հիմա տեսնենք՝ մենք կկարողանա՞նք այդ փաստն օգտագործել: Մի քանի օր է այդ լուրը պտտվում է, եւ դեռ ոչ մի արձագանք չկա: Պատճառը մեր անգործությունն է», – նշեց Արա Պապյանը: