24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ավելի քան յոթ միլիոն երեխա գաղթի ճանապարհին է

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի, տարեկան կտրվածքով Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի՝ գաղթի ճանապարհը բռնած 12 միլիոն անձանց կեսից ավելին երեխաներ են: Նրանց գրեթե 75 տոկոսը բնակություն է հաստատում ենթասահարական Աֆրիկայում, իսկ 5-ից գրեթե մեկը ուղևորվում է Եվրոպա:

Հնարավորություններ որոնելով: Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի՝գաղթի ճանապարհը բռնած երեխաների ձայներ զեկույցը ներկայացնում է երեխաների տարածաշրջանային միգրացիայի և տեղահանության հիմնական պատճառները: Այն նաև դիտարկում է տարածաշրջանի վրա ազդեցությունը երկարաժամկետ առումով, եթե բնակչության աճի և լայնամասշտաբ տեղաշարժերի ներկայիս միտումները շարունակվեն:
 
«Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում երեխաների տեղաշարժի առավել բարձր ցուցանիշ է գրանցվել, որոնց մեծամասնությունը անվտանգ ու ավելի բարենպաստ կյանք է փնտրում», – նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային ղեկավար Մարի-Պիեր Պուարեն (Marie-Pierre Poirier): «Այդ երեխաների մեծ մասն, այնուամենայնիվ, տեղաշարժվում են Աֆրիկայի սահմաններում և չեն ուղևորվում Եվրոպա կամ այլուր: Մենք պետք է ընդլայնենք փախստականների հարցերին ուղղված քննարկումների շրջանակը՝ գաղթող երեխաների խոցելի խնդիրներն ուսումնասիրելու և երեխաների վերջնանպատակ երկրներում՝ նրանց պաշտպանությանն ուղղված համակարգերն ընդլանելու համար»:
 
Զեկույցը, որը հիմնված է տարբեր երկրների միգրանտների և նրանց ընտանիքների հետ անցկացված հարցազրույցների վրա, աղքատությունից բացի, բացահայտում է միգրացիայի պատճառ հանդիսացող մի շարք այլ գործոններ: Ըստ զեկույցի, առավել հավանական է, որ Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի երեխաների և երիտասարդների միգիացիայի աճը պայմանավորված է բնակչության և ուրբանիզացիայի արագ աճով, անհավասար տնտեսական զարգացմամբ, հարատև հակամարտություններով, թույլ կառավարման համակարգով և առավել խոցելի բնակչության խմբերին աջակցելու սահմանափակ ինստիտուցիոնալ կարողություններով: 
 
Կլիմայական փոփոխությունները ևս պատճառ են հանդիսանում: Մեր դարաշրջանում այս տարածաշրջանում սպասվում է 3-4 աստիճան ջերմաստիճանի աճ, որը մեկ ու կես անգամ գերազանցում է աշխարհի այլ վայրերում սպասվելիք ջերմաստիճանի աճին: Ուժեղ ջրհեղեղներն ու երաշտն արդեն իսկ մարդկային կորուստների և տեղահանությունների պատճառ են դարձել: Կլիմայական փոփոխություններն առավել անկայուն են դարձրել գլուղատնտեսության որոշ ոլորտներ: Որոշ գյուղական վայրերում խոշոր եղջերավոր անասունների համար նախատեսված սահմանափակ ռեսուրսները լրացուցիչ խնդիրներ են ստեղծում՝ մեծ թվով մարդկանց ուղղորդելով դեպի քաղաքներ:
 
Զեկույցը մատնանշում է, որ թե՛ իր սահամանների ներսում և թե՛ դրանցից դուրս, տարածաշրջանը չունի փախստական և միգրանտ երեխաների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովող բավարար պաշտպանական համակարգեր: Ավելին, ազգաբնաչկության սպասվող աճն ու միգրացիան տվյալ բացն առավել ցայտուն են դարձնում: Զեկույցը նաև առաջարկում է քաղաքականություն մշակողներին միգրացիային ուղղված պատասխան քայլեր մշակելիս առաջնահերթությունը տալ երեխաներին:  Դրան հնարավոր է հասնել ծագման, տարանցիկ և վերջնանպատակ երկրների միջև երեխաների  պաշտպանության շղթայի ուժեղացմամբ: Կառավարությունների, ՄԱԿ-ի, հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցությունը չափազանց կարևոր է երեխաների համար առողջապահության, կրթության և այլ անհրաժեշտ ծառայությունները հասանելի դարձնելու համար՝ անկախ փախստականի կարգավիճակ ունենալուց:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի, Եվրոպայի և այլ կառավարություններին վեց կետից բաղկացած գործողությունների օրակարգ ընդունել՝ ուղղված փախստական և միգրանտ երեխաների անվտանգության ապահովմանը:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործողությունների օրակարգը ներառում է հետևյալ կետերը՝

  1. Պաշտպանել փախստական և միգրանտ, հատկապես առանց ուղեկցորդի, երեխաներին բռնությունից և շահագործումից:

 

  1. Վերջ դնել փախստական և միգրանտ երեխաների կալանքին՝ ներկայացնելով մի շարք այլ՝ առավել գործածական այլընտրանքներ

 

  1. Միասնական պահել ընտանիքները՝ որպես երեխաներին պաշտպանելու լավագույն միջոց և օրինական կարգավիճակ շնորհել երեխաներին

 

  1. Հնարավորություն տալ բոլոր փախստական և միգրանտ երեխաներին ուսում ստանալ և օգտվել առողջապահական և այլ որակյալ ծառայություններից

 

  1. Գործի անցնել՝ արձագանքելու լայնամասշտաբ տեղափոխությունների հիմքում ընկած դրդապատճառներին

 

  1. Տրանզիտ և վերջնանպատակ երկրներում խրախուսել քսենոֆոբիայի, խտրականության և մարգինալիզացիայի դեմ պայքարը:

 
Գործողությունների օրակարգից բացի, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև հանրային արշավ է մեկնարկում, որը կոչ է անում հասարակությանը փախստական և միգրանտ երեխաների կողքին կանգնել: «Երեխան երեխա է» (#AChildIsAChild) հանրային արշավին սոցիալական կայքերում արդեն իսկ աջակցում է ավելի քան երկու միլիոն մարդ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ